Հայերեն   English   Русский  
������������������������������ ������������������������������������������������������
Եվրոպայի առաջնությունում գրանցած հաջողություններից հետո ՀՀ հեծանվային մարզաձևի ազգային հավաքականի լավագույն մարզիկ Էդգար Ստեփանյանի առաջնային նպատակն այժմ Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում միավորներ նվաճելն է։
Հայաստանի հեծանվային մարզաձևի ազգային հավաքականի հեծանվորդ Էդգար Ստեփանյանն այսօր հեծանվավազքի մինչև 23 տարեկանների առաջնությունում 40 կմ խմբակային վազք մրցաձևում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության փուլի մրցանակակիր, Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մարտի 17-ից տեղափոխվել է ԱՄՆ և պայմանագրով հանդես է գալիս մեր «Վելո Փասադենա» ակումբում: Երիտասարդ մարզիկն իր նոր թիմի կազմում արդեն մասնակցել է մի քանի մեկնարկների և մեդալներ նվաճել տարբեր մրցաձևերում:
Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալակիր դարձավ սկրեչ մրցաձեւում։
Նոյեմբերի 3-5-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացրեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը: Երիտասարդ մարզիկը, փայլուն հանդես գալով սկրետչ մրցաձևում և դառնալով արծաթե մեդալակիր, անկախ Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում:
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 2-5-ը կայացավ հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացրեց առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը` անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ։
Հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլի սկրեչ մրցաձեւում նվաճած արծաթե մեդալը հեծանվորդ Էդգար Ստեփանյանի համար առաջինն էր մեծահասակների մրցաշարում: Եզրագիծը հատելուց հետո Էդգարը հուզված էր, բայց եւ հպարտ՝ իրենից հետ էր թողել օլիմպիական խաղերի մեդալակիրներին, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին.
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
Հայաստանի առաջատար հեծանվորդ, Եվրոպայի՝ երիտասարդների 2015 թվականի չեմպիոն Էդգար Ստեփանյանը հոկտեմբերի 17-23-ին Բեռլինում մասնակցելու է Եվրոպայի՝ մեծահասակների առաջնությանը, իսկ նոյեմբերի 3-5-ին Վարշավայում՝ աշխարհի գավաթի խաղարկությանը:
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ կմասնակցի հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: