Հայերեն   English   Русский  
աստղեր
Ամերիկյան հանրահայտ Բեքսթրիթ Բոյզ (Backstreet Boy) փոփ խմբի նախկին անդամ Նիք Քարտերը, որին Dream փոփ խմբի նախկին երգչուհի Մելիս Շումանը մեղադրել էր 15 տարի առաջ իրեն բռնաբարելու մեջ, հերքել է իր անձին ուղղված բոլոր մեղադրանքները՝ավելացնելով, որ «ինքը ցնցված և վշտացած» է այդ մեղադրանքների պատճառով:
Երգչուհի Քեթի Փերին, մոդելներ Ջիջի Հադիդն ու Ադրիանա Լիման չեն մասնակցի հաջորդ երկուշաբթի Շանհայում կայանալիք Victoria's Secret նորաձևության շոուին, քանի որ Չինաստանը հրաժարվել է նրանց մուտքի արտոնագիր տալ:
The People ամսագրի փոխանցմամբ` ամերիկացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 38-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ամուսնացել է: Գրում է Russian.rt.com-ը:
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթի երրորդ երեխան լույս աշխարհ կգա 2018թ.-ի հունվարին՝ փոխնակ մոր օգնությամբ:
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային թիմի աստղ, պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն տոնում է իր չորրորդ զավակի լույս աշխարհ գալը: 32-ամյա ֆուտբոլիստը հրապարակել է իր ընկերուհու՝ 22-ամյա Ջեորջինա Ռոդրիգեզի լուսանկարը՝ նորածին դստեր հետ: Լուսանկարն արվել է հիվանդանոցում: Ներկա են նաև Ռոնալդուն և նրա որդին՝ Քրիշտիանու կրտսերը:
Աշխարհահռչակ System Of A Down-ի անդամ Ջոն Դոլմայանը լուսանկար է հրապարակել կնոջ՝ Դիանա Մադաթյանի հետ:
Երգչուհի Սելենա Գոմեսն ու ռեփեր Դը Ուիքենդը նոր էին բաժանվել, բայց արդեն հաջորդ օրը պապարացիները Ջասթին Բիբերին լուսանկարել էին երգչուհու տանից դուրս գալիս: Մեկ այլ լուսանկարում նրանք միասին եկեղեցի էին գնացել և նախաճաշել սրճարանում, իսկ այսօր տարածվել են լուսանկարներ, որոնցում նրանք հեծանիվ են քշում, գրկախառնվում, ժպտում և դատելով լուսանկարներից՝ վայելում են միմյանց ընկերակցությունը՝ չթաքցնելով իրենց մտերմությունը:
10 ամսվա հարաբերություններից հետո 25-ամյա հայտնի երգչուհի Սելենա Գոմեսն ու կանադացի 27-ամյա երգիչ-երգահան Դը Ուիքենդը բաժանվել են:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: