««Այժմ մենք նորից անում ենք այն նույն սխալները, որ արել ենք 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ»,- մեր թղթակցին ասել է ԿԲ խորհրդի նախկին անդամ, «Կոնվերս բանկի» հիմնադիրներից Սմբատ Նասիբյանը խոսելով բանկերի խոշորացման մասին: Ըստ նրա արդեն ճգնաժամ կա, և, եթե տնտեսությունը նորից անկում ապրի, բանկերն այդքան ռեսուրս, կուտակած պահուստներ չունեն, որ դիմակայեն դրան: