Հայերեն   English   Русский  
������������
Մի քանի օր առաջ այն բանկից, որից օգտվում եմ ավելի քան 6 տարի, զանգ ստացա. աշխատակցուհին ինձ՝ որպես բանկի լավագույն հաճախորդներից մեկի, առաջարկում էր դոլարային վարկ: Հրաժարվեցի, բայց իմիջիայլոց հետաքրքրվեցի` իսկ հնարավո՞ր է այդ նույն պայմաններով` տարեկան 20 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով, առանց գրավի 200 հազար դրամ վարկային գիծ տրամադրել:
Փետրվարի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Դեկտեմբերի 30-ին Կենտրոնական բանկը որոշում կայացրեց առևտրային բանկերի համար սահմանված 5 մլրդ դրամ կանոնադրական կապիտալը 2017-ի հունվարի 1-ից դարձնել միանգամից 30 մլրդ: Իսկ եթե մինչև նշված ժամանակահատվածը նոր առևտրային բանկ բացվի Հայաստանում, ապա պետք է արդեն ունենա 30 մլրդ դրամ կամ մոտ 63 մլն դոլար կանոնադրական կապիտալ:
Հայաստանում 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 10 հազար 600 մարդ: Համենայն դեպս ազգային վիճակագրական ծառայությունն է հավաստում: Եվ ստացվում է, որ պաշտոնական տվյալներով` նվազում ենք: Հայաստանի մշտական բնակչությունը, 2014 թ. հունվարի 1-ի տվյալների համեմատությամբ, նվազել է 7000 մարդով:
««Այժմ մենք նորից անում ենք այն նույն սխալները, որ արել ենք 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ»,- մեր թղթակցին ասել է ԿԲ խորհրդի նախկին անդամ, «Կոնվերս բանկի» հիմնադիրներից Սմբատ Նասիբյանը խոսելով բանկերի խոշորացման մասին: Ըստ նրա արդեն ճգնաժամ կա, և, եթե տնտեսությունը նորից անկում ապրի, բանկերն այդքան ռեսուրս, կուտակած պահուստներ չունեն, որ դիմակայեն դրան:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Լիլիթ Պ.-ն, 1957 թ. ծնված Համեստ Ղ.-ն, 2004 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն, 2006 թ. ծնված Արտյոմ Հ.-ն:
Հայկական դրամը նոյեմբերի 24-ին 1 դոլարը Հայաստանի ֆոնդային բորսայում վաճառվում էր 435 դրամով` դրա նախօրյակի 418 դրամի փոխարեն: Պաշտոնական տվյալներով գրանցվեց դրամի 4.07 տոկոսի արժեզրկում: Այսպիսի կտրուկ արժեզրկում չէր գրանցվել 2009 թ. ապրիլի 3-ից հետո, երբ ԿԲ-ն հայտարարեց, որ անցնում է «լողացող փոխարժեքի» քաղաքականության:
ԱԺ-ում ելույթների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն անդրադարձավ դրամի արժեզրկմանը: Նրա խոսքով`դրամի նման արժեզրկումը կանխատեսված չի եղել ԿԲ և Կառավարության կողմից, քանի որ ԱԺ ներկայացված բյուջեի նախագծում դոլար-դրամ փոխարժեքը 411 դրամ է նշված:
Սեպտեմբերի 18-ին Մոսկվայում «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների ութերորդ միջազգային մրցույթում «Հայկական այբուբենի տառերը» արծաթե հուշադրամների շարքն արժանացել է մրցանակի «Կազմկոմիտեի հատուկ մրցանակ» անվանակարգում:
Ամառային արձակուրդի ընթացքում լրացավ Հայաստանի նոր կառավարության գործունեության 100 օրը: Իսկ 100-օրյակը, սկսած Բոնապարտի ժամանակներից, այն ժամկետն է, երբ ինչ-որ չափով որոշակիանում է կառավարությունների կամ իշխանությունների գործունեության պատկերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: