Հայերեն   English   Русский  
ՌԴ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի (WEF) շրջանակներում երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգթոնը պարբերաբար միջամտում է Մոսկվայի և Պեկինի ներքին գործերին: Գրում է Russian.rt.com-ը:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 05:31-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահի տեղակալից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. սեպտեմբերի 1-ին ժամը 09:20-ին Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի կիբեր և միջազգային հաղորդակցությունների և տեղեկատվական քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ Ռոբերտ Ստրեյերը պատմել է 2020թ. Ամերիկայում նախագահական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի վերաբերյալ ունեցած վախերի մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ ամերիկյան F-35-ների փոխարեն երկիրը կգնի ռուսական Су-35 և Су-57 կործանիչներ: Գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից G7 գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել: Գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ամփոփելով G7- ի գագաթնաժողովը, դեմ է արտահայտվել G8-ի կազմ Ռուսաստանի վերադառնալուն: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G8 ձևաչափով Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ է առաջընթաց գրանցել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման գործում՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7- ի գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ կողմ է G8- ի կազմ Ռուսաստանի վերադարձին: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը զեկույց է հրապարակել 2018 թ. զենքի վերահսկման, չտարածման և զինաթափման ոլորտներում միջազգային համաձայնագրերին հետևելու վերաբերյալ, որում ԱՄՆ իշխանությունները գնահատել են Ռուսաստանի ռազմական գործողությունները: Գրում է Gazeta.ru-ն:
Բրիտանական հեռուստաալիքներից մեկը պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարահանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Այս մասին հայտնել է Channel 4-ը: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: