Հայերեն   English   Русский  
ՌԴ
Բելառուսական նավթային ընկերությունները պետք է գործնականորեն փոխհատուցում պահանջեն «Դրուժբա» խողովակաշարի աղտոտման համար: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Գրում է Mk.ru-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացել են 2016 ամերիկյան ընտրություններին ՌԴ միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, որ հնարավոր է Վաշինգթոնը Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի իշխանությունը լեգիտիմ ճանաչի Իրանի վրա Ռուսաստանի ճնշման դիմաց, իրականությանը չեն համապատասխանում: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գնահատելով ԵՄ-ի համար «Հյուսիսային հոսք 2-ի» իրականացման ռիսկերը, կոչ է արել եվրոպական երկրներին Ռուսաստանից անկախ էներգետիկ բազա ստեղծել: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչները Երուսաղեմում Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետության հարցով մտադիր են համաձայնագրի կնքում առաջարկել: Գրում է Russian.rt.com-ը:
Bild պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Գերմանիային բարձրացնել պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%` մոտիվացնելով դա այն հանգամանքով, որ ՆԱՏՕ-ն կարևոր գործիք է «Ռուսաստանի ահաբեկելու» համար: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալի պաշտոնակատար Քեթրին Ուիլբարգերը հայտարարել է, որ Ռուսաստանից Թուրքիայի С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը «կործանարար» հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ի համար: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանը հրաժարվել է Իրանին C-400 զենիթահրթիռային համակարգեր վաճառել: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
Տիբեթյան բուդդայականության հետևորդների հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV- ը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը` կայունության հասնելու համար: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: