Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը համարում է, որ Ռուսաստանի Դանությունը Ուկարինայում տիրող իրավիճակի պատճառով չպետք է երկարաժամկետ մեկուսացման մեջ գտնվի: Գրում է Russain.rt.com-ը:
Ռուսաստանը կոչ է անում բոլոր երկրներին միանալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: Համապատասխան հայտարարություն տեղադրված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին կառավարության անդամների հետ միասին կքննարկի երկիրը կայուն տնտեսական աճով տանելուն ուղղված միջոցառումները:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամանա մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների գործունեության ժամկետը: Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածվել է Սպիտակ Տան մամլո ծառայության կողմից: Գրում է Russain.rt.com-ը:
Իրանական «ИРИБ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը մտադիր է Հայաստանի տարածքով տարանցիկ արտահանում իրականացնել դեպի Ռուսաստան և Վրաստան: Գրում է NovostiNK.ru.-ն:
Միացյալ Նահանգների պետքարտուղար
Ջոն Քերին Ուկրաինայում շարունակվող լարվածությունը բարձր մակարդակով քննարկելու
համար կհանդիպի ռուսաստանցի իր գործընկերոջ հետ: Ամերիկան կոչ է անում նաև մինչև
վերջ հետաքննել Մոսկվայում ընդդիմության առաջատար գործիչ` Բորիս Նեմցովի սպանությունը: