Հենց այն պահից, երբ Ռուսաստանի Դաշնային խորհուրդը միաձայն թույլ տվեց նախագահ Պուտինին «Ուկրաինայի թնջուկում» կիրառել երկրի զինված ուժերը, Հայաստանում որոշակիորեն աշխուժացան տեսակետները, թե Ղրիմի անջատումն Ուկրաինայից Արցախի հարցի լուծման հարցում լավ նախադեպ է, և եթե դա տեղի ունենա, ապա մոտ կլինի նաև Արցախի հարցի կարգավորումը: