Ընթացիկ տարվա հունվարի 18-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների:Վիրահայոց թեմի առաջնորդը, դիմելով հավատացյալներին, կոչ արեց միասնաբար աղոթել ազգի զավակների կորստի կապակցությամբ, դրսևորել արթնության ուժ և կամք: Սրբազան Հայրը արժևորեց հայ ժողովրդի բարեկամությունը ինչպես Վրաստանում ...