2018 թվականի
գարնանը մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հույս
ներշնչեց, որ հայ հասարակությունը հրաժեշտ կտա բռնություններին, կոռուպցիոն
գործարքներին, սոցիալական անարդարությանն ու այլ արատավոր երևույթներին, որոնք
վերջին տարիներին բնութագրում էին մեր հասարակական-քաղաքական կյանքը։