Արդյոք Էրդողանի երկրորդ պարտությունը Ստամբուլում հետագա փոփոխությունների խորհրդանիշն է։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով՝ քանի դեռ լարված են Թուրիա-Արևմուտք, մասնավորապես ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերությունները, որևէ զարգացում Թուրքիայում բացառել հնարավոր չէ։ Սակայն, ներկայում, թուրքագետի խոսքով՝ Ստամբուլում ընդդիմության հաղթանակը դեռ ոչինչ չի նշանակում․ ...