Հայերեն   English   Русский  
Լեոնարդո Դիկապրիո
Հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն Էդինբուրգում (Շոտլանդիա) այցելել է «Home» սրճարանը, որն իր եկամուտները անօթևան մարդկանց է տրամադրում: Այդ մասին հայտնում է The Telegraph պարբերականը: Գրում է Russian.rt.com-ը:
Դերասանն առաջին անգամ մեկնաբանել է կոռուպցիոն սկանդալի հետ կապված տեղեկությունը
Հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն կրկին փորձում է հրաժեշտ տալ իր ոչ պետքական անշարժ գույքին: Այս անգամ դերասանը վաճառքի է հանել 316,5 քառ. կմ. տարածք զբաղեցնող Կալիֆոռնիայի իր առանձնատունը: Հատկանշական է , որ սա այս շաբաթվա ընթացքում օսկարկիր դերասանի վաճառքի հանած երկրորդ առանձնատունն է արդեն: Գրում է Popcornnews.ru.-ն:
Հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի բարեգործական հիմնադրամը 3 միլիարդ դոլար գումարի լվացման մեջ է կասկածվում: Գրում է Russian.rt.com-ը:
Հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատանը ճաշկերույթ կկազմակերպի, որից ստացված գումարը կտրամադրվի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին: Գրում է Russian.rt.com-ը:
Հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն հայտնվել է The Hollywood Reporter ամսագրի կազմած զվարճանքների ոլորտում մոլորակի 100 ամենաազդեցիկ անձանց վարկանիշում: Դերասանը զբաղեցրել է վարկանիշի 10-րդ հորիզոնականը: Գրում է Gazeta.ru.-ն:
Նախօրեին Նյու Յորքում պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի բնակարանում ի աջակցություն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի` ճաշկերույթ է տեղի ունեցել:
Օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն զարդարել է բրիտանական GQ ամսագրի հունիս ամսվա համարի շապիկը և ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում պատմել հոր հետ հարաբերությունների մասին: Գրում է Popcornnews.ru.-ն:
Փետրվարի 28-ին՝ կիրակի օրը, արդեն օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «Օսկար» 2016 մրցանակաբաշխությանը ներկայացավ իր վաղեմի ընկեր և «Տիտանիկ» ֆիլմում իր խաղընկեր Քեյթ Ուինսլեթի հետ:
«Օսկար» 2016 մրցանակաբաշխությանը «Լավագույն դերասան» անվանակարգում վերջապես հաղթանակ տարավ Լեոնարդո Դի Կապրիոն: Իր շնորհակալական ելույթում Դի Կապրիոն սկսեց խոսել գլոբալ տաքացումներից: Նա ընգծեց այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում հենց այս պահին կլիմայական կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում: Դերասանի խոսքով սաամենավտանգավորխնդիրներիցմեկնէ, որիհետմարդկությունն այսօրբախվում է: Լեոնարդո Դի Կապրիոն կոչ է արել բոլորին հնարավորինս արագ միասնական կերպով այս խնդրին լուծում տալ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: