Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ներկայիս արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ մայիսի 15-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ կայացած հանդիպումը, հաղորդում է ադրբեջանական «Մինվալ» լրատվական կայքը: