Հայերեն   English   Русский  
Ռեալ
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը արքայական ակումբի հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Կիսապաշտպանը «Ռեալի»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 46 խաղի, խփել 4 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ, որը համալրել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը և պատասխանատու է լինելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար:
Մադրիդի Ռեալի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Թուրինի Յուվենտուսի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչի սպասելիքներով:
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում հանդիպեցին «Ռեալն» ու «Բարսելոնան»: Թիմերը պայքարում են 2016-2017 մրցաշրջանի Լա լիգայի հաղթողի կոչմանն արժանանալու համար:
Մինչ օրս «Ռեալը» գլխավորել են 46 մարզիչներ. 22-ը եղել են Իսպանիայից, 3-ական՝ Անգլիայից, Արգենտինայից ու Սերբիայից, 2-ական՝ Գերմանիայից, Իտալիայից, Հոլանդիայից, Պորտուգալիայից և Ուրուգվայից, 1-ական՝ Բրազիլիայից, Հունգարիայից, Պարագվայից, Ուելսից ու Չիլիից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: