Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը 45-րդ նահանգն է ԱՄՆ-ում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:ԱՄՆ Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդն ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևին ուղղված նամակում գրել է, որ թե՛ հայերի և թե՛ հրեաների հոլոքոստի դաժանությունն այն աստիճանի է, որ հնարավոր չէ պատկերացնել: «Բայց բոլորիս համար կարևորն այն է, որ պատմությունը չպետք է կրկնվի»,-ասված է նամակում: