Հայերեն   English   Русский  
Հայոց ցեղասպանության ճանաչում
Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած հոլանդացի հինգ պատգամավորները, ովքեր թուրքական արմատներ ունեն, անընդունելի են համարում իրենց՝ «դավաճան» լինելու մասին Թուրքիայի մեղադրանքները:
Թուրքիայում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Վեստստրատեին կանչել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:
Պաշտոնական Անկարան դատապարտում է Նիդերլանդների խորհրադարանում ընդունված բանաձևը, որով այն ճանաչում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին եեղի ունեցած իրադարձությունները որպես Ցեղասպանություն:
Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված բանաձևերը, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը:
Նիդերլանդների Քրիստոնեական Միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ:
Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անմոռուկը կրծքին, մասնակցել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած (CCAF) ճաշին, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահը խոստացել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր ավելացնել Ֆրանսիայի օրացույցում:
Ամերիկացի պետական գործիչ, նախկին փաստաբան Ռոբերտ Մորգենթաուն, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Հենրի Մորգենթաուի թոռն է, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստն այն բանից հետո, երբ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց: Գրում է Rusarminfo.ru-ն:
Երուսաղեմում հայկական եկեղեցին, հայկական թաղամասը պետք է կարողանան պաշտպանել իրենց շահերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: