Հայերեն   English   Русский  
գիտություն
Գիտության ոլորտի խնդիրների և առաջնահերթությունների մասին է «Անկախը» զրուցել է Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) նախագահ Սամվել Հարությունյանի հետ: Նա օրերս վերանշանակվել է ԳՊԿ նախագահի պաշտոնում:
Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական սարքերի և այլ ոլորտներում մասնագիտացած համաշխարհային հետազոտական «FMD K&L» ընկերությունը Հայաստանում հիմնել է ընկերության մասնաճյուղը՝ ակնկալելով աշխարհի լավագույն փորձը ներդնել նաև մեր երկրում: «FMD KL Europe» ընկերությունը պայմանագրային հետազոտական ծառայություններ է մատուցում աշխարհի առաջատար դեղագործական և առողջապահական ձեռնարկություններին և Երևանում հիմնելով իր մասնաճյուղը՝ պատրաստ է երկրի ներուժն օգտագործել կլինիկական միջազգային հետազոտություններո ...
Նորակազմ կառավարությունն իր ծրագիրն է ներկայացրել Ազգային ժողովի հաստատմանը: Ինչպես նախկինում, այս անգամ ևս «Անկախն» անդրադառնում է կառավարության տեսլականին մի շարք ոլորտներում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին.
Սույն թվականի մայիսի 21-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, տեղի կունենա հայ մեծանուն գիտնական, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Մերգելյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և միջազգային գիտաժողովի բացումը:
Երիտասարդի համար ֆինանսական ապահովվածությունից ավելի կարևոր է իր ներուժի դրսևորման հնարավորությունը: Այս համոզման է ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ինովացիոն և գիտական հարցերով փոխտնօրեն, Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի կենսամիմետիկ կատալիզի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանը:
Երևանում տեղի ունեցավ ՏՏ ոլորտի ժամանակակից միտումներին նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցում էին հեղինակավոր գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Դանիայից, Հունաստանից, ինչպես նաև շուրջ 200 երիտասարդ գիտաշխատողներ Հայաստանից և Ռուսաստանից։
Հայաստանում գիտության խնդիրների, ներկայի և ապագայի մասին «Անկախը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ։
Գիտատեխնիկական գրադարանի ճակատագիրը շարունակում է մնալ ՀՀ կառավարության և մի շարք գերատեսչությունների անորոշ քննարկումների ու նորանոր որոշումների թիրախում: Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը կրակն է ընկել գրադարանի ձեռքը, քանի որ մի կողմից՝ ուզում է ազատվել դրանից, մյուս կողմից՝ հանդիպում է լուրջ դիմադրության: Դիմադրող կողմը գրադարանի աշխատակազմն է, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ տնօրենի՝ Լևոն Ղարիբյանի գլխավորությամբ համառ պայքար է մղում հանրապետությունում եզակի նշանակության գրադարանի պահպանման ...
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը ԳԱԱ կազմած ինովացիոն առաջարկների 2017 թ. փաթեթում երեք առաջարկ ունի։ Գիտական կենտրոնն առաջարկում է Հայաստանում ներդնել ոչխարների և այծերի թոքային նեմատոդոզների դեմ բուժկանխարգելիչ միջոցներ, մշակել կենսաբանական պայքարի մեթոդ գյուղատնտեսական բույսերի վնասատուների, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի մոլախոտերի դեմ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: