«Երբ մի դժվարին խնդիր ես լուծում, որն աշխարհում դեռ ոչ ոք չի լուծել, կամ երբ տարբեր երկրների գիտնականների հետ մրցության մեջ ես, թե ով առաջինը որևէ խնդիր կլուծի, այդ զգացողությունն անփոխարինելի է։ Ինձ համար գիտությամբ զբաղվել նշանակում է փորձել մի նոր արդյունք ստանալ, ինչ-որ բանում լինել առաջինը»,- ասում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Դավիթ Փիլիպոսյանը, որը Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող 2017» մրցույթի հաղթողներից ...