ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է սոցիալական ցանցի միջոցով մտերմիկ հարաբերություններ ստեղծելու արդյունքում խարդախությամբ ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավագ ռադիոհեռախոսավար, Երևանի 20-ամյա բնակիչ Հ.Խմելյանը 2014 թվականի հունիսի 26-ին հեռախոսակապի միջոցով ծանոթացել է Էջմիածնի մի բնակչուհու հետ, որից հետո նրանք շարունակել են հաղորդակցվել սոցիալական ցանցի միջոցով, ...