Ֆրանսիան եւ ընդհանրապես աշխարհը ցնցած իսլամական ծայրահեղական ձեռագիր ունեցող ահաբեկչությունը այս օրերին իր վրա կենտրոնացրել է երկրագնդի ուշադրությունը: Վերլուծումները, բանավեճերը, շարժումները շարունակում են ողողել ամեն տարածք, որ սա կամ նա ձեւով մտահոգ է ահաբեկչական միտումի մագլցողականություն արձանագրող ընթացքից: Պարզվում է հետզհետե, որ երկրագունդը իր կարեւորագույն աշխարհագրական միջավայրերով անվտանգության գոտիներից դուրս է եկել եւ կարող է դիմագրավել նման արաքների շարունակականությունը: Փաստացի ուղերձն ...