Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������
Երևանում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հերթական՝ զենքով և դանակով ավազակային հարձակումն է տեղի ունեցել. ժամը 07:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք, որոնցից մեկը ատրճանակի նմանվող առարկայով, մյուսը՝ դանակով, մտել են Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա առեւտրի կենտրոն ու այնտեղ գտնվող աշխատակիցների նկատմամբ կյանքին եւ առողջությանը սպառնալիքներ տալով՝ հափշտակել մոտ 400 հազար գումար եւ դիմել փախուստի:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 28-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած, Գավառ քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Վանեցյանի ահազանգի փաստով:
Նոյեմբերի 19-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Ապարանի բաժին Արագած գյուղի մի բնակչուհուց ահազանգ էր ստացվել, որ երեք անձինք մահակներով մտել են իր տուն, կապկպել են իրեն, պահանջել գումար և ոսկեղեն, այնուհետև վերցնելով բանկային քարտերը՝ հեռացել են:
Սյունիքի մարզում, նոյեմբերի 21-ին, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ Անուշ Հ-ից, ով հայտնել է, որ իր եղբոր բնակարանից գողություն է կատարվել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողության փաստով:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի տաս դեպք: Մեկ անձ ձերբակալվել է:
Նոյեմբերի 14-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Սերգեյ Մարգարյանը եւ հայտնել, որ նոյեմբերի 10-ի ժամը 16։00-ից մինչեւ նոյեմբերի 14-ի ժամը 16։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը
Դրամապանակ հափշտակողը բերման է ենթարկվելՀոկտեմբերի 31-ին մի կնոջ պայուսակից դրամապանակ էին գողանացել։ Դրամապանակում եղել էր փող, նույնականացման և բանկային քարտեր:
Հոկտեմբերի 18-ին մի հյուրանոցի տնօրենից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ գիշերը երկու հոգի մտել են հյուրանոց և գողացել մեկ միլիոն դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված բնակարանային մի շարք գողություններ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: