Հայերեն   English   Русский  
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Tert.am –ը գրում է. «Երեկ չէ առաջին օրը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորներից Քաջիկ Բադալյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:Այս մասին Tert.am –ին հայտնեցին Մուրացան զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից։Ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը շարունակում է մնալ վերակենդանցման բաժանմունքում: Ինչպես տեղեկացրեցին զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից՝ երկու զինծառայողներն էլ այս պահին գտնվում են ծանր կայուն վիճակում:Այլ ...
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում: Իսկ նախագահնե՞րը, հարցրինք մեր զրուցակցին։ «Դեռ հաստատ չէ»:Ի դեպ, ՀՀԿ ԳՄ-ի հետ հանդիպումներին երբեմն-երբեմն Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան բանակցային գործընթացից «փշուրներ» են պատմում, որպեսզի «ծերերին» չթվա, թե Նալբանդյանն իր «պոստին քնած» է եւ ոչինչ չի անում, բացի «բիզնես դասով թռչելուց»։«Նալբանդյանը Քերրի-Պուտին հանդիպման ...
Առաջարկում ենք ընթերցել ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Նազարյանի հուզիչ գրառումը՝ կատարված նախքան իր հայրենադարձությունը:
Այսօր օրը բացվեց ավետիսով: Ստեփանակերտի ծննդատանը առավոտյան լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի օրերին զոհված Գեղամ Մկրտչյանի և Անուշի բալիկը: BlogNews.am-ը կապ է հաստատել նորաթուխ մայրիկի հետ, շնորհավորել ու տեղեկացել փոքրիկի ու Անուշի որպիսության մասին: «Աղջկաս հետ ամեն ինչ լավ է, ծնվել է 3.700 կգ քաշով և 51 սմ հասակով»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Անուշը: Հարցին, թե ինչ ապրումներ ունի այս պահին, Անուշը հուզվեց: Մենք հեռախոսազրույց ունեցանք նաև Գեղամի եղբոր հետ, ով տեղեկացրեց, որ բոլոր հարազատներով ...
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ապրիլյան քառօրյա պատերազմում արիաբար մարտնչած և զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Շնորհավո՛ր ծնունդդ, հերո՛ս:Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս:Կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ են շպրտել հակառակորդի՝ իրենց բազմիցս գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն և ...
Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) կարող է վերանվանվել Արցախի Հանրապետությունը: Այս մասին RT լրատվական գործակալությանը հայտնել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը:«Մենք կվերադառնանք մեր պատմական, իսկական անունով, որը կարտացոլվի նոր Սահմանադրության առաջին հոդվածում», - ասել է նա:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը:Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաեւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի նաեւ առաջնագիծ: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների ...
Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակը: Սեպտեմբերի 1-ից մեկնարկել են ԼՂՀ հռչակման 25-ամյակի տոնական միջոցառումները:Հայկական երկրորդ հանրապետության ծննդյան օրը նախապես ծրագրվում էր նշել մեծ շուքով, սակայն ապրիլյան պատերազմը որոշակի սրբագրումներ մտցրեց նաեւ այդ ծրագրերում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերի շրջանակում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղ, ուր ժամանակավորապես հանգրվանել են նաև թալիշցիներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: