Հայերեն   English   Русский  
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Երիցյանի գլխավորությամբ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ: Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահան Վահեի Միքայելյանը:Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր տեղի է ունեցել ՀՀ Նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:Քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ադրբեջանի Կառավարությունը որոշել է բետոնե պատեր կկառուցել Ղարաբաղի հետ շփման գծից 3 կիլոմետր հեռավորության վրա՝ «բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով»: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:
Հարավային Օսիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս քայլի համար ինչ-որ առումով օրինակ է հանդիսացել Բունդեսթագի բանաձևը:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ապրիլի 26-27-ը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Նրան ընդունել է նախագահ Բակո Սահակյանը, ում հետ լիարժեք քննարկում է կայացել ռազմական, քաղաքական եւ Արցախի, Հայաստանի ու ամբողջ ազգի առջեւ ծառացած ներքին մարտահրավերների վերաբերյալ: Հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար գեներալ Լեւոն Մնացականյանը հակիրճ տեղեկություններ է տրամադրել ընթացիկ ռազմավարական իրավիճակի մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի հետ աշխատանքային հատուկ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Ապրիլի 2-ի երեկոյան Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ անցկացված անվտանգության նիստի ընթացքում երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը խոստովանել է, որ իրենք են սկսել ռազմական գործողությունները` բերելով մեղմ ասած անիմաստ «հիմնավորումներ»:Այս մասին հայտնի դարձել Զաքիր Հասանովի զեկույցի տեսագրությունից:, հաղորդում է Ռազմ.info-ն:
Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: