Հայերեն   English   Русский  
Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամ է անվանել իտալական «Corriere della Sera» թերթի թղթակցի հարցը, թե արդյոք մտադիր է 2024 թ. հետո քաղաքականության մեջ մնալ: Գրում է Russian.rt.com-ը:
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի (ՓՄՀՀՊ) դադարեցման մասին դաշնային օրենք, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նախարարին հանձնարարել է «անձամբ լսել զեկույցները» և ուղղորդել Քննչական կոմիտեին՝ պարզելու հետազոտական սուզանավի վթարի պատճառները, ինչի հետևանքով անձնակազմի 14 անդամներ են զոհվել։
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ապացուցի լիբերալիզմի արժեքը` Եվրամիության կազմը ժամկետին լքելով: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը ВГТРК-ի սյունակագիր Պավել Զարուբինին տված հարցազրույցի ընթացքում Օսակայում G20 գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից տպավորություններով է կիսվել: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը գնահատել է G20 գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը հերթական անգամ վատացել է պաշտոնական հանդիպման ժամանակ: Հերթական անգամ Մերկելը սկսել է ցնցվել Օսակայում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Չինաստանը, Սիրիան, Իդլիբում ստեղծված իրավիճակը և զմավարական կայունությանն առնչվող հարցեր: Գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում ստեղված իրավիճակները: Այդ մասին նշվել է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: