Հայերեն   English   Русский  
հրաձգություն
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում վերջերս տեղի ունեցած զանգվածային հրաձգությունների պատճառը լուրջ հոգեկան հիվանդություններն են: Գրում է Gazeta.ru-ն:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիլադելֆիայում ռեփ կատարողների տեսահոլովակի նկարահանման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել: Նկարահանման հրապարակում գրանցված միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է: Գրում է Gazeta.ru-ն:
ABC 7 News հեռուստաալիքի փոխանցմամբ` Կալիֆոռնիայի առևտրի կենտրոններից մեկում կրակոցների հետևանքով 4 մարդ է վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ Ինդիանա նահանգի Սաութբենդ քաղաքի բարերից մեկում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով մեկ մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Ոստիկանությունը Տորոնտոյում պատմության մեջ առաջին անգամ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնությունում «Տորոնտո Ռեփթորսի» հաղթանակի պատվին կազմակերպված շքերթի շրջանակներում տեղի ունեցած հրաձգության մասին նոր տվյալներ է հայտնել: Գրում է Russian.rt.com-ը:
Report լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Աղստաֆի շրջանի շուկայում կրակոցներ են հնչել, որի հետևանքով չորս մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում ավարտական երեկոյի ընթացքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայի մզկիթներում ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ մեղադրվող Բրենթոն Տարանթը չի ընդունել իր մեղքը: Գրում է Russian.rt.com-ը:
Նոր Զելանդիայի հյուսիսում գտնվող Վայկատո բնակավայրի դպրոցներից մեկի հարևանությամբ կրակոցներ են հնչել, որոնց արդյունքում առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս երեքը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Վիրջինիա Բիչ (Վիրջինիա նահանգ) քաղաքի մունիցիպալ շենքում իրականացված հրաձգության հետևանքով 12 մարդ է մահացել: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով ոստիկանության ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: