Հայերեն   English   Русский  
հայ-ադրբեջանական շփման գիծ
ՀՀ Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնալ Արծրուն Հովհաննիսյանը: « Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը»,-գրում է Հովհաննիսյանը:
Հայկական զինուժը հակառակորդի առաջխաղացումը կանխելու ու հետ շպրտելուց բացի մի քանի ուղղություններով այնպիսի դիրքային առավելություններ են ստացել, ինչը հնարավորություն է տվել շփման գծի որոշ հատվածներում հարվածներ հասցնել հակառակորդի, այսպես կոչված, սնուցման հանգույցներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:
Վաղ առավոտից Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի և Ուսանողական խորհրդի ակտիվ անդամները ցուցակագրում են այն կամավոր ուսանողներին, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում: Հավաքվում է նաև առաջին անհրաժեշտության իրեր և պահածոյացված սննդամթերք Արցախի սահմանամերձ համայնքներ ուղարկելու համար: Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջից:
ԱԺ քառօրյայի ընթացքում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով նախօրեին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից», հայտարարեց, որ որպես ԵԽԽՎ անդամ, ՀՀ ԱԺ-ն պետք է արձագանքի ու դիրքորոշում արտահայտի: Նա ԵԽԽՎ ղեկավարին բնորոշեց որպես ստահակ և «ռազմական հանցագործ Ալիևի դաշնակից»:Զոհրաբյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ Ագրամունտը համերաշխություն հայտնել է Ալիևնին այն բանից հետո, երբ Թալիշում ...
Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ գերատեսչությունը ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարածված տեղեկությունը: Գրում է Russian.rt.com-ը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ:
Դեկտեմբերի 22-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: