Հայերեն   English   Русский  
հայ-ադրբեջանական շփման գիծ
ՀՀ Պաշպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ադրբեջանական բանակում տեղի ունեցած պատահարի մասին լուր է հրապարակել և վերնագրել՝ «Ես երեկ նշել էի, որ իրենք պատասխան են տալու բոլոր ձևերով: Սա դեռ սկիզբն է»:Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվության՝ Ադրբեջանի զինված ուժերում ենթասպա Ջեյհուն Ահմեդովի՝ զենքի հետ անզգույշ վարվելու և անվտանգության կանոնների խախտման արդյունքում մահացել է շարքային զինծառայող Ադիլ Գուլիևը:Ահմեդովի նկատմամբ հարուցվել է քրեական ...
2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից նոյեմբերի 12-ին զոհված ժամկետային զինծառայող Վահե Վանոյանը Շիրակի մարզի Արեւիկ գյուղից էր, մեկ ամսից պետք է զորացրվեր:
Լարվածությունը սահմանին ունի մի քանի պատճառներ. Հայաստանյան զորվարժությունները, Լավրովի այցը Բաքու և առաջիկա խորհրդարանական ընտրությունները:
Ադրբեջանի կողմից թե՜ Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան պետական սահմանագոտու եւ թե՜ Արցախ-Ադրբեջան շփման գծի վրա իրականացված հարձակողապաշտությունը պետք է փորձել դիտարկել ներկա պահի թելադրած քաղաքական շրջագծերում, ընդհանուր միտումները կարելիի սահմաններում ընկալել կարողանալու համար։
Հայ-ադրբեջանական սահմանին գործողությունները տեխնիկական տեսանկյունից փոփոխություններ են կրել:
Քիչ առաջ ադրբեջանական կողմը, դարձյալ խախտելով հրադադարը, գնդակոծում է Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես, Չինարի գյուղերը: Հակառակորդը կրակում է նաև հայկական դիրքերի ուղղությամբ: Սահանամերձ գյուղերի բնակիչները մեզ փոխանցե են, որ գնդակոծությունը շարունակվում է:
երեկ Տավուշի մարզում հակառակորդի կողմից վիրավորված Գոռ Գրիգորյանին տեղափոխել են Երևանի կենտրոնական հոսպիտալ:
Օգոստոսի 31-ին և լույս սեպտեմբերի 1-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց` այդ թվում` 230 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև մեկ կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:
Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 եւ 120 մմ-ոց ականանետեր) եւ հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: