Հայերեն   English   Русский  
հայ-ադրբեջանական շփման գիծ
ԵԱՀԿ Մինսկի ամերիկյան համանախագահությունը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորումից բացի այլընտրանքային լուծում չունի:
Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալը, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, այցելել է հայ-ադրբեջանական շփման գիծ: Աքսաքալը եղել է սահմանապահների զորանոցում,
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն հոկտեմբերի 27-ից սկսել է ստուգել զորքերի շփման գծում տեղակայված զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում ակտիվիստին ձերբակալել են բանակում կրած մեծ կորուստների կապակցությամբ գերագույն հրամանատարին դիմելու համարԸնդդիմադիր դաշտում գործող Ադրբեջանի “Ազգային ճակատ” կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ռուսլան Նասիրլին ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, և նրա գտնվելու վայրի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չկա: Այս մասին ադրբեջանական “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է կուսակցության նախագահի խորհրդական Ասիֆ Յուսուֆլին:Ըստ նրա` Նասիրլին ոչ մի ապօինի գործողություն չի իրականացրել: ...
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիում Վարդավառի օրը հացահատիկի բերքահավաք էր:
Այս պահին ադրբեջանական զինուժը կրկին խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակում է սահմանամերձ Չինարիի ուղղությամբ: Այսօր առավոտյան, ըստ նախնական պայմանավորվածության, գյուղացիները պետք է Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսեին ցորենի բերքահավաքը, սակայն ընդամենը չորս հեկտար հնձելուց հետո գյուղացիները ստիպված են եղել կանգնեցնել կոմբայնը, քանի որ հակառակորդը կրակ է բացել հենց արտերի վրա:
Բազմաթիվ գլոբալ խնդիրների լուծման հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի: Այդ մասին Twitter-ի էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Մովսեսցիները բոլորին մատնացույց են անում գյուղի կենտրոնին ուղիղ հայացքով նայող բարձունքը: Եկեղեցուն, համայնքային կենտրոնին ու դպրոցին նայող սարի գագաթին հիմա ադրբեջանական դիրքերն են, որտեղից, ի դեպ, գյուղի ամենաակտիվ ու մարդաշատ թաղամասն ուղիղ նշանառության տակ է և հաճախ է դառնում հակառակորդի թիրախ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: