ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները հայկական պետականության հասունության նշանն են: Նման կարծիք«Արմենպրես»-ի հետ զրույցում արտահայտեց ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:«Այս զորավարժությունը աննախադեպ է իր մասշտամբերով և ազդեցության շրջանակով: Մեծ գոհունակություն ունեմ նման զորավարժության կազմակերպման նկատմամբ: Մեր վիճակում գտնվող ցանկացած պետության համար նման զորավարժություններն անհրաժեշտություն են: Գուցե այդ իսկ պատճառով ...