Հայերեն   English   Русский  
Ավետիք Իշխանյան
Մենք շատ ենք ունեցել քաղբանտարկյալներ, որոնք ազատազրկման ժամանակ դարձել են շատ ավելի լավ իրավաբաններ, քան նրանց մեղադրող դատախազը: Երեկ դրա հերթական ապացույցն էր:
Մասնագետների կարծիքով՝ մարդու իրավունքների պաշտպանության առումով 2016-ին հետընթաց ենք արձանագրել:
Քառօրյա պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի մայրը` տիկին Ալլան, նոյեմբերի 25-ին նույնքան հուզված մտավ Վեդու թիվ 1 հիմնական դպրոց, որքան տարիներ առաջ, երբ որդու ձեռքը բռնած նրան առաջին դասարան էր ուղեկցում: Հիմա, սակայն, նրա հոգում նաև մեծ ցավ էր, անսփոփ վիշտ ու կարոտ, որը ոչ ոք ու ոչինչ չի կարող փարատել:
Զբոսաշրջիկների համար նախատեսված TripAdvisor կայքը հրապարակել է լավագույն ռեստորանների բարձրակարգ խոհանոցների վարկանիշը՝ հիմնված զբոսաշրջիկների կարծիքների վրա։
Ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություննեևրի համաձայն՝ քվեարկած քաղաքացիների ցուցակները պետք է հրապարակվեն: Միաժամանակ Քրեական օրենսգրքում ընտրական գործընթացների ժամանակ կրկնակի քվեարկություններին վերաբերող սուտ մատնությունը կարող է քրեականացվել:
«Կարեն Կարապետյանը բավականին համակրելի մարդ է, բայց կոռուպցիայի մեջ խրված Հայաստանում իրավիճակը փոխելու համար, հարկավոր է հստակ նպատակներ ունեցող էնտուզիաստների թիմ, որոնք ինքնազոհողության կգնան», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Կառավարությունում տեղ գտած փոփոխություններին, ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Օգոստիսի 5-ին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան հանդիպեցին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին:
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց:Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:
"Երկիրն այսօր կանգնած է պայթյունավտանգ իրավիճակի առջև, և մենք այսօր ոչ թե ուզում ենք գնահատականներ ու քննադատություններ հնչեցնել, այլ առաջարկել իրավիճակից հնարավորինս թավշյա ձևով դուրս գալու տարբերակներ,-այսօր "Ճգնաժամի հաղթահարման ուղիները" թեմայով Չորսի նախաձեռնության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ հավելելելով, սակայն, որ իրենց առաջարկները վերջնական դեղատոմս չեն:Չորսի նախաձեռնողներն են Ավետիք Իշխանյանը, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: