Հայերեն   English   Русский  
Օսմանյան կայսրություն
ՀայաստանիՀանրապետությանԱզգայինժողովի կողմից հույների եւ ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ բանաձեւի միաձայն քվեարկությամբ, մեր երկիրը դարձավ երրորդը, որը ճանաչում է այս ցեղասպանությունները:
Բրիտանիայի Քեմբրիջ քաղաքում Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին հատուկ հագուստների ցուցադրություն է տեղի ունեցել:
Սիրիայի գործարար խորհրդի նախագահ Լևոն Զաքին ներկայացրել է Արաբական քաղաքական հետազոտություններով զբաղվող կենտրոնի կողմից հրատարակված գրքի բովանդակությունը: Գիրքը պատմում է 1914թ. հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրականացված կրոնական և ցեղային զտումների մասին: Իր խոսքում Զաքին նշել է, որ 10 միլիոն հայերից 5 միլիոնը բնակվում էր Անատոլիայում, երբ Օսմանյան կայսրությունը Թուրքիայում ընդունեց ցեղային զտումների մասին օրենքը: Գրում է Novostink.ru-ն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը 1915թ. հայերի զանգվածային կոտորածները հետաքննելու կոչով դիմել է Թուրքիայի կառավարությանը:
Հունվարին Փարիզում իրականացված ահաբեկչությունները ԶԼՄ-ների ուշադրությունը շեղեցին Սիրիայում և Իրաքում ընթացող կոտորածներից, որտեղ Սաուդյան Արաբիայի և Քաթարի փողերով սնվող արմատական սուննի խմբավորումները, որոնց շարքերը համալրեցին տասնյակ հազարավոր ահաբեկիչներ ողջ աշխարհից, այդ թվում նաև Արևմտյան Եվրոպայից, շարունակում են ընդլայնել իրենց կողմից վերահսկվող տարածքները:
Ֆրանսիական ազդեցիկ «l'Histoire» ամսագրի ֆետրվարյան համարը նվիրված է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: 50 էջանոց ծավալուն հոդվածաշարը լույս է տեսել «Հայեր, 20-րդ դարի առաջին ցեղասպանություն» խորագրով:
Վատիկանը սկսել է հրապարակել հնագույն արխիվներում պահված գաղտնի փաստաթղթերը: Դրանք հիմնականում 400 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերաբերյալ են`սկսած 1621 թվականից: Ամենահինը 8-րդ դարից է, հաղորդում է HaberTurk-ը:100 գաղտնի փաստաթղթերի ցուցահանդեսը, որոնցում ներառված են նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր, կազմակերպված է Կապիտոլիայի թանգարանում և կտևի մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը:
Մինչև 1923 թվականը` Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից Թուրքիան հանրապետություն հռչակվելը, եվրոպական դիվանագիտական պաշտոնական փաստաթղթերում Օսմանյան կայսրությունն անվանում էին Բարձր դուռ:
1914 թ. օգոստոսի 1-ին`ուղիղ 100 տարի առաջ, սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, որին մասնակցեցին աշխարհի 30 տերություններ:
Հարվածին հարվածով պատասխանելում արտավարությունը պետք է համարել դրական քայլ` հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական:Հայ ազատագրական պայքարի որոշ դրվագներ, ցավոք, միշտ չէ որ ստացել են ճշգրիտ և արժանի գնահատականներ: Եղել են դեպքեր, երբ նախանշած գործողությունը չի տվել իր սպասված արդյունքը և ուսումնասիրողները տվյալ գործողությունը համարել են սխալ, ժամանակավրեպ և այլն: Նման գործողություններից է 1896 թ. օգոստոսի 14-ին Բանկ Օտոմանի գրավումը մի խումբ հայ զինյալների ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: