Հայերեն   English   Русский  
������������������������������������������������
Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցության նախարարությունը երկու փորձագետների մասնակցությամբ հանձնաժողով կուղարկի Ղրղզստան բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար: Այս մասին նշված է տրանսպորտի նախարարության հաղորդագրությունում:
Հունվարի 16-ին Ղրղզստանում թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Հոնկոնգից Բիշքեք թռիչք իրականացնող բեռնատար ինքնաթիռ է կործանվել:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամների հետ Ղրղզստանում այցելել է Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Պատգամավորները կարևորել են անցյալի հանցագործությունների դատապարտումը, որպեսզի նորերը կանխվեն:
Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ:
Նոյեմբերի 24-ին Սանտկ Պետերբուրգի Տավիրդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Կազմակերպության անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը,
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը բաց է թողել ԱՄՆ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն: Առավոտյան ՀՀ Նախագահը Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ այցելել է Արաշան համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել: Պատվիրակությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել նաև Ղրղզստանում 1916թ. ...
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,Հարգելի՛ գործընկերներ,Նախքան ելույթին անցնելը, կցանկանայի ցավակցություն հայտնել Ուզբեկստանի վարչապետ, Նախագահի պաշտոնակատար պարոն Շավկատ Միրոմոնովի Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը միշտ կմնա մեր սրտերում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: