Հայերեն   English   Русский  
ադրբեջանական զինուժ
Սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքները ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Այս մասին մոսկովյան «Նոյյան տապան» թերթին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ ՊՆ, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, որտեղ անդրադարձել է հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին:
Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծոման հետևանքով վիրավորված զինծառայողներին տեսակցելու նպատակով սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Սեպտեմբերի 24-ին հակառակորդի կրակահերթերից վիրավորում ստացած Այգեհովիտ գյուղի բնակիչներ Գուրգեն Սիմոնյանն ու Նունե Շահնազարյանը դուրս են գրվել հիվանդանոցից, նրանք այժմ տանն են: Այս մասին Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանը: Ըստ նրա, վիրավորները սկեսրայր և հարս են: «Ականը պայթել է հենց տան բակում, նրանք դրսում են եղել, բեկորային վնասվածքներ են ստացել: Երկու երեխաները տանն են եղել, իսկ ամուսինն արտագնա աշխատանքի է»: Լևոն Գրիգորյանի խոսքով, Այգեհովիտին ուղղված կրակոցները ...
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանական զինուժի կողմից շահագործվող կարմիր գույնի էքսկավատորը Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագոտում շարունակում է ռազմավարական նշանակության նոր ճանապարհի կառուցումը: Կարմիր էքսկավատորը շարունակում է իր սեւ գործը: Հողածածկ այդ ճանապարհը փորվում է ադրբեջանական դիրքերից առաջ:
Ադրբեջանական հակահայկական հիսթերիան սահմաններ չունի: Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում զինվորական երթի լուսանկարի պատմությունը ասվածի ևս մեկ ապացույց դարձավ:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նույն զինծառայողին երկրորդ անգամ սպանեց. Ոնց հասկանում եմ, ցուցակները խառնել են, ու Անար Բայրամովին, որը իբր մի քանի օր առաջ անզգուշությամբ սպանվել էր մեկ այլ զինծառայողի կողմից, էսօր նորից սպանեցին՝ այս անգամ «թողնելով» ձների տակ))): Խառն են դուշմանները, շատ խառն են))))»:
Հաքքին լրատվական կայքը Ադրբեջանում մարտի 11-ի երեկոյան զինվորի զոհվելու մասին հաղորդագրություն է տարածել:
ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հրազենային վիրավորումից այսօր՝ փետրվարի 5-ին մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի բնակիչ էր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: