Հայերեն   English   Русский  
ադրբեջանական զինուժ
Ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կատարել՝ կրակելով սեփական գյուղերի ուղղությամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Առավոտյան, ժամը 11:30-ի սահմաններում հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի այգիներում աշխատող 84-ամյա Լևոն Անդրեասյանի ուղղությամբ:
AZE.az ադրբեջանական կայքը գրում է ադրբեջանական ԶՈՒ 3 զինծառայողների զոհվելու մասին: Հաղորդվում է նաև վիրավորների մասին:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20000 կրակոց: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք հանդիպելով հայ դիրքապահների կուռ պաշտպանությանը, կորուստներ կրելով հետ ...
Հակառակորդը չի թողել, որպեսզի Չինարիում խնկարկեն ննջեցյալների հիշատակը: Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին ասել է, որ ադրբեջանական զինուժը հունվարի 7-ին՝ Մեռելոցի օրը, կրակահերթեր է արձակել գյուղի գերեզմանատան ուղղությամբ, որտեղ հավաքված են գյուղացիները:
Արդեն բավական ժամանակ է՝ Վազաշեն-Պառավաքար ճանապարհի այն հատվածում, որտեղ խաչվում է նաև համանուն նոր ճանապարհի սկիզբը, քարեր ու ցախեր են դրված, որոնք նշանակում են, որ պետք է շրջանցել վտանգավոր ճանապարհը և գնալ նոր ճանապարհով: Սակայն հայտնի չէ, թե ով է որոշել փակել գործող հանրապետական նշանակության այդ ճանապարհահատվածը:
Այս պահին ադրբեջանական զինուժը կրկին խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակում է սահմանամերձ Չինարիի ուղղությամբ: Այսօր առավոտյան, ըստ նախնական պայմանավորվածության, գյուղացիները պետք է Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսեին ցորենի բերքահավաքը, սակայն ընդամենը չորս հեկտար հնձելուց հետո գյուղացիները ստիպված են եղել կանգնեցնել կոմբայնը, քանի որ հակառակորդը կրակ է բացել հենց արտերի վրա:
Լարված իրավիճակ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: