Հայաստանը բավականին համեստ թվերով է փակում 2014 թվականը: Հավանաբար կարձանագրվի 4 տոկոս տնտեսական աճ, որը պայմանավորված է տնտեսական արտաքին և ներքին պայմաններով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: