Հայերեն   English   Русский  
Էլեկտրաէներգիայի սակագին
Առանց քաղաքական որևէ կուսակցության ուղղորդման և միայն պահանջատեր երիտասարդների կամքով ընթացող պայքարը շարունակվեց նաև հունիսի 24 –ին:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: հարյուրավոր ակտիվիստներ անգամ տապի պայմաններում հրաժարվում են հեռանալ:Փոխարենy ցուցարարները փորձում են տարբեր միջոցներ գտնել զովանալու համար:
«ՀԾԿՀ-ի որոշումը կարող է կասեցվել, մինչև օգոստոսի 1-ը ժամանակ ունենք քննարկել, վերանայել, բացատրել: Վստահ եմ, որ որևէ մեկը Հայաստանի թշնամին չէ: Ինչպես ես, այնպես էլ շատ պատգամավորներ այն կարծիքին են, որ այսօրվա դրությամբ էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման խնդիր չունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ամբողջ գիշերվա ընթացքում Բաղրամյան պողոտան փակ է եղել:
Հեղինակավոր ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը շարունակում է հետևել Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Նա անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի նոր զարգացումներին և դրանց արձագանքներին աշխարհում:
ԱԺ պատգամավորները, մտավորականները, շոու բիզնեսի ներկայացուցիրները հանրությանը կոչ են անում այսօր ժամը 00.45-ին գալ Ազատության հրապարակ և այնտեղից միասին գնալ Բաղրամյան փողոց:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: