Հայերեն   English   Русский  
Էլեկտրաէներգիայի սակագին
Ռուսաստանը ուշի-ուշով հետևում է Հայաստանի դեպքերին և հույս ունի, որ ամեն ինչ կկարգավորվի շատ շուտով:
Արդեն չորրորդ օրն է, ինչ Երևանուն ընթանում են բողոքի ակցիաներ ընդդեմ հոսանքի թանկացման:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կմիջնորդի, որ ՀՀ Նախագահը նորից համաձայնի ընդունել ակտիվիստներից կազմված 5-6 հոգուց կազմված խմբի:
Հունիսի 23-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության ստորաբաժանումները, բիրտ ուժ կիրառելով, ցրել են մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում իրականացվող՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական բռնության են ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ։Տուժած լրագրողների վկայությամբ՝ ոստիկանների հարձակումները ...
Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից:
«Ափսոսում եմ, որ այնտեղ չեմ եղել: Ինձ մտահոգում է այն, որ ժողովոուրդը մնացել է մենակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հավաքին անդրադարձավ դերասանուհի Լալա Մնացականյանը:
Հունիսի 23-ի լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ:
«Ես ոգևորված եմ մեր երիտասարդությունով. այն փորձում է դառնալ այս երկրի տերը, պատասխանատվություն կրել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հաղթանակի հասնելու համար պետք է մշակել դրա հասնելու ճանապարհ: Գնալ Բաղրամյան 26, նստել և սպասել մինչև ջրցան մեքենաների ցրելը, կարծում եմ ամենապարզունակ որոշումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձություններին, ասաց Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: