Հայերեն   English   Русский  
Էլեկտրաէներգիայի սակագին
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և այլ թանկացումները համակարգային խնդիրներ են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վրա ազդող գործոնները:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնին նվիրված լսումների ժամանակ ՀԾԿՀ տնօրեն Ռոբերտ Նազարյանին հարց ուղղեց ՀԷՑ-ի բարեգործությունների մասին: Մանուկյանը նշեց, որ ՀԷՑ-ը 7 եկեղեցի է վերանորոգել, բարեգործություններ արել մանկատներում, մանկապարտեզներում, ծերանոցներում: «Ո՞վ է թույլ տվել: Ո՞վ է դիմել էս բարեգործություններն անելու համար»,-հարցրեց Մանուկյանը` հավելելով, որ անգամ եթե սակագնի մեջ ներառված չէ, միևնույն է, բեռ է ընկերության համար:
ԱԺ-ում մեկնարկել են լսումները Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց, որ իրենք քննարկել են ՀԷՑ-ի սակագինը բարձրացնելու հայցը և նախնական որոշման համաձայն կարծում են, որ սակագինը պետ է բարձրանա 6.93 դրամով:
ԱԺ-ում մեկնարկել են արտահերթ լսումները նվիրված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրին: Նիստին հետևեք Ազատություն ռադիոկայանի ուղիղ հեռարձակմամբ:
Հունիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրն ԱԺ-ի կողմից վստահության արժանանալուն:
Կասկած չկար, որ էլեկտրաէներգիան նորից թանկանալու է: Օրերս ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն արդեն բաց ասաց, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա հավանաբար մոտ 7 դրամով: Թե սա ինչ տնտեսական ու սոցիալական խնդիրներ է ստեղծելու, բազմիցս ենք գրել: Հատկանշական է, որ ամեն անգամ, երբ մեր էներգառեսուրսներից որևէ մեկը թանկանում է, նոր միայն հիշում ենք բազմազանացման, էներգետիկ անվտանգության, այլընտրանքային էներգետիկայի ու հատկապես վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության մասին: Ամեն անգամ էլ քննարկում ...
Ս.թ. հունիսի 4-ին կայացած ՀՀ Հանրային խորհրդի 19-րդ լիագումար նիստի ընթացքում քննարկված 3 օրակարգային հարցերի վերաբերյալ իր տեսակետները Հանրային խորհուրդը նամակի միջոցով հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:Մասնավորապես օրակարգի առաջին հարցի՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության ու Հայաստանի տնտեսության վրա դրա հետևանքների առնչությամբ ՀԽ-ն հայտնել է, որՀԷՑ-ի կողմից ներկայացված սակագնի փոփոխման պահանջի հիմնավորումը համոզեցուցիչ չէ, ընկերության կողմից կուտակված պարտքը հիմնականում գոյացել է ...
ՀՀ Հանրային խորհրդի լիագումար նիստը մեկնարկեց: Օրակարգի առաջին հարցը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխությանն ու Հայաստանի տնտեսության վրա դրա հետևանքներին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ Հանրային խորհուրդը դիմել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որպեսզի հարցի քննարկմանը ներկա լինի նաև նրանց ներկայացուցիչը, սակայն Նազարյանը պատասխանել է, որ առայժմ պատարստ չեն մասնակցելու քննարկմանը, քանի որ ամբողջությամբ չեն ուսումնասիրել ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: