Հայերեն   English   Русский  
Էլեկտրաէներգիայի սակագին
Օգոստոսի 15-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ DJ-ների փառատոն՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։
Օգոստոսի 1-ից արդեն էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի: Ինչպես հիշում ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին: Այսպիսով` էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ մոտ 10%-ով: ՀԾԿՀ-ի կողմից կայացված որոշման համաձայն` այս տարվա օգոստոսի 1-ից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը` 31.85 դրամ: Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը` ...
ԱԺ-ի ոչ իշխանական ուժերը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին իրենց դիրքորոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ ընդունած որոշման վերաբերյալ:
Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, շուրջ երկու ամիս ուսումնասիրելով էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները, սույն թվականի հունիսի 4-ից պաշտոնապես տեղեկացրել էր էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ: Նշված գործընթացն սկսելուն պես` նպատակ ունենալով ապահովել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ...
Հունիսի 17-18-ը երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա ուշագրավ հայտարարություններ արեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ:
«Երեկ նախատեսված էր խաղաղ բողոքի ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացումների, սակայն ոստիկանները բռնարարքների դիմեցին և 27 քաղաքացի բերման ենթարկվեց», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակտիվիստ Արման Ավետիսյանը: Նա նշեց, որ իրենց ակցիայի նպատակն էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հիմնավորումներ ստանալ, թե ինչու պետք է տեղի ունենա թանկացում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: