Հայերեն   English   Русский  
Էլեկտրաէներգիայի սակագին
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պաշտոնական կայքի միջոցով հայտարարություն է տարածել:
Մեր` քաղաքացիներիս ու սպառողներիս վզին պարբերաբար փաթաթում էին ՀԷՑ-ի թալանի, ապաշնորհ կառավարման հետևանքները` սակագները բարձրացնելով, և այդպես էլ չենք իմանալու, թե ում ենք «պարտական» հետխորհրդային տարածքում էլեկտրաէներգիայի համար երկրորդ ամենաբարձր սակագինը վճարելու համար: Որովհետև ՀԷՑ-ում աուդիտ, որը խոստացել էր նախագահ Սերժ Սարգսյանը, այդպես էլ չի լինի: Համենայն դեպս, չի լինի այն աուդիտը, որ բոլորս էինք ակնկալում և ցանկանում, որովհետև ՀԷՑ-ը վաճառվեց «Տաշիր» խմբին, իսկ դրանից հետո աուդիտի անհրաժեշտությունը ...
2015 թ. սեպտեմբերի 11-ին Երևանի «Ազատության» հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ 08.09.2015թ. որոշմամբ սահմանված երթուղին, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային երթևեկությունը:
Այսօր կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ նիստի օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարներից հետաքրքրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվության ընթացքի վերաբերյալ:
Ամեն տարի ընդդիմադիրների կողմից տրվող թեժ աշնան խոստումներն այս տարի կարծես թե իրականություն են դառնում: Բայց այս անգամ թեժ աշնան նախաձեռնողն ու «հովանավորը» քաղաքական ուժերը չեն, այլ համայն հանրությունը:
«Ոչ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին`ժամը 16։00-ին, բոլոր երիտասարդներին հրավիրում է Սիրահարների այգի։ Կլինի կարծիքների փոխանակում: Հանդիպման ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը կհայտնի իր հետագա քայլերի և գործողությունների մասին։Բոլորի ներկայությունը շատ կարևոր է»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդի համար մեղադրող կողմը 6 ամսվա ազատազրկում է պահանջում, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրանքն անհիմն է ու հիմնված կեղծ ցուցմունքների վրա, և դատարանից պահանջում է արդարացման վճիռ:
Ինչպես հայտնի է՝ այսօրվանից՝ օգոստոսի 1-ից, հանրապետությունում էլեկտրաէներգիան թանկացավ սպառողների համար:
Հանրային խորհրդում այսօր տեղի ունեցավ թեժ և լարված քննարկում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: