Հայերեն   English   Русский  
Էլեկտրաէներգիայի սակագին
Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` ՀԾԿՀ-ն, ցանկանում է էներգետիկայի բնագավառի կարգավորման խորհրդատվական ընկերություն վարձել:
Հյուսիսային պողոտայում հուլիսի 22-ին արտասովոր իրարանցում էր:
Հունիսի 27-ին, Բաղրամյան պողոտայում «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ցույցին «ընդառաջ», նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում պետք է էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող միջազգային աուդիտ անցկացվի, և մինչ աուդիտի եզրակացության կազմումը, կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Սերժ Սարգսյանի այս հայտարարությանն անմիջապես հետևեցին մեկնաբանություններ աուդիտի կապակցությամբ: Անմիջապես կարծիք տարածվեց, որ ամեն տարի ՀԷՑ-ը պարտավոր է աուդիտի ...
«Մեր հիմնական խնդիրը թալանի դեմ պայքարն է, ցանկացած թալանի: Չեմ համարում, որ հաղթել ենք, մի քայլ է արվել, ու պետք է շարունակել քայլել, եթե կանգնենք տեղում, հոսանքն էլ, ջուրն էլ կթանկանա, և թալանը կշարունակվի»,- ասում է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը:
«Ոչ թալանին» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ Վարդավառի տոնին, «բողոքի ուրախ ակցիա » անցկացրին նախագահական նստավայրի մոտ,հաղորդում էNEWS.am-ը։NEWS.am –ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները դույլերով եւ փոքրիկ ջրցան ապարատներով ջրեցին նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններին:
«Ես չեմ մտածում, թե ինչպես ինքս ֆիզիկապես զարգանամ կամ իրավագիտակցությունս բարձրացնեմ, այլ մտածում եմ, թե ինչ անեմ, որ մարդիկ ֆիզիկապես զարգանան, նրանց իրավագիտակցությունը բարձրանա: Ինձ համար շատ կարևոր է, որ բացի ինձնից, մյուսներն էլ լինեն այդպիսին, որովհետև, երբ միայն դու ես այդպիսին, տարբերվում ես հասարակությունից, իսկ ես չեմ ուզում տարբերվել, ուզում եմ` հասարակությունում բոլորը լինեն իրավագիտակից, իրենց իրավունքների պահանջատեր, կարևորված ու իրենց կարողությունները ճանաչող մարդիկ»,- ասում է քաղաքացիական ...
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի դեմ պայքարող երիտասարդությունը բավական կարճ ժամանակում շատ բան փոխեց երկրում: Բայց և բավականին հետաքրքիր երևույթներ բացահայտեց ու կարևոր բաներ հասկանալու լուրջ ցուցիչ դարձավ մեզ համար` որպես հասարակության:
Հունիսի 23-ին էլեկետրաէներգիայի սակագնի դեմ գյումրեցի երիտասարդների բողոքի ակցիայի ժամանակ ոստկանություն բերման էին ենթարկվել 13 նստացուցարարներ: Թեև նույն օրը բոլորն ազատ արձակվեցին, սակայն նրանցից մեկի՝ Կարեն Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց՝ խուլիգանության հոդվածով:Գյումրեցի ակտիվիստները հանդես եկան մամլո ասուլիսով և հայտարարեցին, որ ժամանակ են տալիս՝ մինչև հուլիսի 7-ը, այդ գործը կարճելու համար, եթե ոչ` իրենք դիմելու են բողոքի բոլոր հնարավոր միջոցներին:
Պայքարի ուրիշ փուլ պիտի ստեղծվի, իսկ կկարողանա՞նք դա կազմակերպել, թե ոչˋ դժվար է ասել:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված շարժումը չմարեց: Այն գուցե ինչ-որ տեղ անկում ապրեց, բայց ամենակարևորը ցույց տվեց, որ ամեն ինչ կորած չէ: Նոր մտածողությամբ երիտասարդները ամեն մարտահրավերի կարող են պատասխան տալ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: