Հայերեն   English   Русский  
Էլեկտրաէներգիայի սակագին
Ներկայացնում ենք այսօր ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հրապարակված ուշագրավ գրառումները Բաղրամյան պողոտայի իրադարձությունների մասին:
Օտարերկրյա լրագրողները Հայաստանում մայդան են փնտրում:
Ս.թ. հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանում քաղաքացիական ավիացիայի հարցը, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը վերափոխելու վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր առաջարկը:Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ՀԽ անդամները վերահաստատել են իրենց մոտեցումները, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր չէ, հանրության կողմից ...
Վերջին շաբաթվա ընթացքում Էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 20 տոկոսով բարձրացումը հանրության շրջանում արդարացիբողոքի ալիք է բարձրացրել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման որոշումը կայացվել է համակարգում տեղ գտած չարաշահումների և աշխատանքների ոչ արդյունավետ կազմակերպելու պայմաններում:Հանրային խորհուրդն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր օրեր շարունակ իրենց բողոքն են արտահայտում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ,ողջունում է այն փաստը, որ շարժման հիմքում կանգնած ...
Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում այսօր անսովոր մթնոլորտ էր տիրում:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանյան ազգային պլատֆորմը դատապարտում է հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործած ապօրինի եւ սանձարձակ գործողությունները, երբ ոստիկանության եւ ջրցան մեքենաների, այդ թվում քաղաքացիական հագուստով անձանց կողմից անհամաչափուժի գործադրմամբ ցրվեց նստացույցը, իսկ շուրջ 250 ցուցարարներ «որպես վկա», «խուլիգանություն գործելու կասկածանքով», դեռ հունիսի ...
«Յուրաքանչյուր հայ մարդ` արվեստագետ, մտավորական, ուղղակի սրտացավ հայ մարդ, պետք է լինի այնտեղ, որտեղ ազգը խնդիր, ցավ ունի: Ես հեղափոխական երևույթ չեմ, բայց երբ լինում են նման դեպքեր, ինչպես Մաշտոցի պուրակի ակցիան, քաղաքացիական ընդվզումներին անպայման ներկա եմ լինում»-, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Կառավարության նիստի ժամանակ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, հայտարարել է, որ ինչքան էլ անցանկալի լինի արձանագրել, համակարգն ունի վնասներ, որոնք պայմանավորված են օբյեկտիվ գործոններով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: