Հայերեն   English   Русский  
դանակահարություն
Հուլիսի 15-ին, ժամը 05.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են իր վրա և քարերով հարվածել:Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 05.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու:
Հուլիսի 11-ին, ժամը 3.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքվանդակի առաջնային պատի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպլեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վերին Շենգավիթի 42-ամյա մի բնակիչ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Աթոյան փողոցում, վիճաբանության ժամանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ազգականին:
Այսօր՝ մայիսի 28-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մոտակայքում գտնվող Կավասակի ավանում դանակով զինված մարդը հարձակվել է ավտոբուսի կանգառում հավաքված մարդկանց վրա:
Արթիկ քրեակատարողական հիմնարկում մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջև: Այս մասին հայտնում է News.am կայքը:
Մայիսի 10-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքերով» բուժօգնության է դիմել Լեռնավան գյուղի 21-ամյա մի բնակիչ։
Մարտի 9-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Դավիթ Ս․-ն։ Տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Մարտի 8-ին՝ գիշերը, վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրու կայարանամերձ հրապարակի տարածքում գտնվող գիշերային ակումբներից մեկում, որն ավարտվել է դանակահարությամբ:
Հունվարի 20-ին, ժամը 01.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին hաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Գ.Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեից «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1993 թ. ծնված Հմայակ Մ.-ին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: