Հայերեն   English   Русский  
������������������������������ �������������������������� ��������������������������������
Լոնդոնի «Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի» և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է կարմրուկի և կարմրախտի էլիմինացման խոչընդոտների հաղթահարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արդյունավետ, լավագույն փորձը՝ որպես օրինակելի այլ երկրների համար:
Տասը օրվա ընթացքում Հալեպում 342 մարդ է զոհվել և վիրավորվել է 1129 մարդ:
Թաիլանդը դարձել է առաջին ասիական երկիրը, որտեղ վերացվել է մարդու իմունային անբավարարության վիրուսի անցումը մորից երեխային: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մերժել է զիկա համաճարակի պատճառով Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերը հետաձգելու կամ տեղափոխելու դիմումը:
Իսպանիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Կոլումբիայից վերջերս Իսպանիա վերադաձած հղի կնոջ մետ Զիկա վիրուս է ախտորոշվել: Սա վիրուսի հայտնաբերման առաջին դեպքն է Եվրոպայում: The Guardian լրատվականի հաղորդմամբ, Եվրոպայում վիրուսի հայտնաբերումից հետո Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը համաշխարհային արտակարգ իրավիճակ է հայտարարել:
Եթե աշխարհը 2009-ից է սարսափած խոզի գրիպից, ապա Հայաստանում մասշտաբային բռնկումներ ու վարակվելու վախի մթնոլորտ ստեղծվեց միայն այս տարի. H1N1 վիրուսից մահացել է 18 մարդ:Խնդիրն այնքան լուրջ էր, որ փողոց դուրս եկող շատ մարդիկ սկսեցին բժշկական դիմակներ կրել, իսկ հանրությունը վստահ էր` համաճարակ է: Սակայն առողջապահության նախարարությունն իրավիճակը համաճարակային այդպես էլ չհամարեց:
Ժամեր անց այն բանից հետո, երբ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը պաշտոնապես հայտարարեց, որ Աֆրիկայում Էբոլա վիրուսը վերացել է, Սիեռա Լեոնեի իշխանությունները հայտարարել են, որ երկրում Էբոլայից մահացության դեպք է գրանցվել:
Ամեն տարի սեպտեմբերի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի հետ համատեղ, նշում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը (World Suicide Prevention Day), որի նպատակն է խրախուսել և աջակցել ամբողջ աշխարհում ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված գործողություններին:Ըստ վիճակագրության՝ միջինում բռնի մահվան դեպքերի կեսը բաժին է ընկնում ինքնասպանություններին: ԱՀԿ տվյալներով՝ ինքնասպանությունների արդյունքում մահվան ...
Սկսած 1987-ից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի օր»:Սա թերևս ևս մի առիթ է մարդկանց հիշեցնելու ծխախոտի վնասակար հատկությունների և դրանց պատճառով առաջացող այն հիվանդությունների մասին, որոնց պատճառով տարեկան մահանում են միլիոնավոր մարդիկ։ Ծխախոտի հասանելիության աստիճանը պարզելու համար մենք կատարեցինք հարցում, որի արդյունքում պարզվեց, որ ծխախոտ օգտագործող անչափահասներից ...
2014թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չափել է օդի աղտոտվածության մակարդակը աշխարհի 1,600 քաղաքներում: Հետազոտության արդյունքում Նյու Դելին համարվել է աշխարհում օդի ամենաբարձր աղտոտվածությունն ունեցող քաղաքը, քանի որ այդտեղ հյատնաբերվել է 2,5 միկրոմետրից փոքր մասնիկների՝ PM2,5-ի ամենաշատ կուտակումը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: