Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������
Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և կինը՝ Պրիսցիլա Չանը 25 միլիոն դոլար են հատկացրել էբոլայի դեմ պայքարի կազմակերպությանը:Էբոլայի վերահսկման և կանխարգելման ԱՄՆ-ի գրասենյակը գումարը կօգտագործի Գվինեայում, Լիբերիայում, Սիերա Լեոնեյում և էբոլայի տարածման վտանգի տակ գտնվող այլ երկրներում օգնություն կազմակերպելու համար:Ցուկերբերգը և Չանը գումարը տրամադրել են Սիլիկոնային հովտի համայնքային հիմնադրամ հասարակական կազմակերպության իրենց ֆոնդից:Նախքան այս նվիրատվությունը՝ Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը ...
ԱՄՆ-ում Էբոլայի տենդի առաջին դեպքի արձանագրումից հետո արդեն 80 հոգի բժշկական հսկողության տակ են առնվել:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի
Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում ամեն տարի 8000-ի ավելի մարդ ինքնասպանություն է գործում. այսինքն` ամեն 40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ վերջ է դնում իր կյանքին: Դա ավելին է, քան պատերազմների զոհերի թիվը տարվա ընթացքում: Մասնագետները նշում են, որ գնալով ինքնասպանության դիմած անձանց տարիքը երիտասարդանում է. ինքնասպանության դիմում են հիմնականում 15-25 տարեկան անձինք:
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն: Այն միտված է հանրային առողջապահության կանխարգելիչ ուղղությունը զարգացնելուն և հզորացնելուն, նոր պատվաստանյութերի միջոցով հիվանդությունների տարածվածությունը վերահսկելուն ու կառավարելուն: Այս նկատառումով սեպտեմբերի 16-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվելու է նոր՝ պնևմակոկային վարակների դեմ պատվաստումներով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտության արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր տարի ինքնասպանությամբ ավելի շատ մարդ է զոհվում, քան կոնֆլիկտների և բնական աղետների հետևանքով, ինչը կազմում է համաշխարհային տարեկան 1,5 միլիոն մահերի կեսից ավելին:
Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: