Հայերեն   English   Русский  
Իսլամական պետություն
Երեկ «Իսլամական պետության» (ԻՊ) համացանցային ռեսուրսներում մի տեսահոլովակ տարածվեց, որը պատմում է, թե ինչպես է կառուցված ԻՊ-ը, ինչպիսի վիլայեթներ ու կառույցներ են մտնում նրա կազմում:
Ավելի վաղ Անկախը տեղեկացրել էր, որ առնվազն 36 մարդ է մահացել և 147-ը վիրավորվել Ստամբուլում Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում երեկ գիշեր տեղի ունեցած երեք պայթյունների հետևանքով:Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո չեղյալ է հայտարարվել 387 ավիաչվերթ:
Այս արյունոտ հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ Ասորի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ և Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք Մորան Մոր Իգնատիոս Եփրեմ II-ը Օսմանյան կայսրության կողմից՝ հայերի և ասորիների հանդեպ իրականացված Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր անցկացնում:
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանությունից օրեր են անցել, սակայն աշխարհը շարունակում է քննարկել կատարվածը, զորակցություն հայտնել զոհերի ընտանիքներին: Հարցը մեծ հնչեղություն է ստացել հատկապես երկու պատճառով. այն տեղի է ունեցել ԱՄՆ-ում, և տուժողները միասեռական համայնքի ներկայացուցիչներ են:
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ բրիտանացի փոքրիկ ահաբեկիչը, որի մասնակցությամբ բազմաթիվ տեսագրություններ են հայտնվել վերջին ժամանակներս, հեռացել է Սիրայում «Իսլամական պետության» գրոհայիններից, անցել 2000 մղոն տարածք և հայտնվել Շվեդիայում` վիրահատություն կատարելու նպատակով: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամին և «Իսլամական պետությանը» դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Թուրքական DemokratHaber կայքի փոխանցմամբ՝ Մոսուլ քաղաքի շրջանում բախումների ժամանակ ԻՊ-ի գրոհայիններ են զոհվել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի նախկին կինը` Սաջա ադ-Դուլեյմին հայտարարել է, որ ցանկանում է հաստատվել ոչ թե արաբական երկրում, այլ Եվրոպայում և «ազատ» ապրել այնտեղ: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Սիրիական ճգնաժամի հինգ տարիների ընթացքում աշխարհի համար արդեն սովորական են դարձել մարդկային զոհերն ու տեղահանությունները, սակայն Պալմիրայի հուշարձանների ոչնչացման կադրերը ցնցեցին աշխարհը:
«Հինգ տարի առաջ ես հետևում էի, թե ինչ ոգեշնչող և ստեղծարար միջոցներով է սիրիացի ժողովուրդն արտահայտում իր ապստամբությունը Ասադի ռեժիմի դեմ. երբեմն երգերով, երբեմն պարերով, նկարների և մուլտֆիլմների միջոցով: Ես կարծում էի` եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ի վերջո կհաղթի: Ես սխալվում էի: Սիրիան այժմ հակամարտող ուժերի դժոխային մարտադաշտ է` 3 մլն փախստականներով և մեկ քառորդ մլն զոհերով»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: