Հայերեն   English   Русский  
Իսլամական պետություն
Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում օրեր առաջ հատվածներ ցուցադրվեցին ալժիրցի Ռաշիդ Բուշարիբի «Ճանապարհ դեպի Ստամբուլ» ֆիլմից, որը պատմում է այժմ աշխարհի թիվ 1 սպառնալիք, ծայրահեղական «Իսլամական պետության» մասին : Գրում է alarabiya.net-ը:
Թուրքիայի զինված ուժերը մասնակցում են Սաուդյան Արաբիայի գլխավորած “Իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի” իրականացրած զորավարժություններին, հաղորդում է թուրքական “Haber7” կայքը:
Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին փետրվարի 22-ին դիմել է արաբական երկրներին և միջազգային հանրությանը` խնդրելով օգնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Իրաքը ծայրաստիճան վտանգավոր ռադիոակտիվ նյութ է փնտրում:
Մինչ Սիրիայի աջակցության միջազգային խումբը, օգտվելով փետրվարի 12-ին Մյունխենում ՌԴ և ԱՄՆ միջև ձեռք բերված համագործակցության պատրաստակամությունից, փորձում է ժամանակավոր հրադադարի հասնել երկրի տարածքում բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու համար, պատերազմը Սիրիայում շարունակվում է նոր զարգացումներով: ԱՄՆ-ի Պարսից ծոցի դաշնակիցները կարծես ամեն ինչ անում են խնդիրն էլ ավելի սրելու և իրավիճակը թեժացնելու համար:
Լիբիայում Իսլամական պետության ուժերը կգլխավորի ահաբեկչական խմբավորման ռազմական առաջնորդներից Աբու Օմար ալ-Շիշանին: Այս մասին հաղորդում է arabic.rt.com-ը:
Թունիսի կառավարության մամլո խոսնակ Խալեդ Շաուքաթը հաստատել է, որ Լիբիայում Իսլամական պետության դեմ պատերազմ սկսվելու դեպքում թունիսյան իշխանությունները չեն մասնակցի դրան: Հայտնում է arabic.sputniknews.com-ը:
Բրիտանիայում Բահրեյնի դեսպան Ֆավազ բն Մուհամմադ Ալ-Խալիֆան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ցամաքային զորք ուղարկել Սիրիա` Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող հակաահաբեկչական կոալիցիայի ռազմական գործողությունների շրջանակներում: Հայտնում է arabic.rt.com-ը:
Իրաքի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն երկրի զինված ուժերը մայրաքաղաք Բաղդադի շուրջ սկսել են բետոնե պատի կառուցման աշխատանքները, որի նպատակը երկիրը Իսլամական պետության գրոհայիններից պաշտպանելն է: Այս մասին հայտնում է arabic.rt.com-ը:
Իսլամական պետությունն իր էլեկտրոնային էջում և սոցիալական ցանցերի հաշվեգրերում սպառնալիքներ է հնչեցրել եվրոպական երկրների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի հասցեին: Հայտնում է arabic.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: