Միանալով Կալիֆորնիայի օրենսդիր իշխանության կամքին՝ նույն նահանգի սենատը եւս միաձայն ճանաչեց Արցախի անկախությունը, ճանաչման շարքում դառնալով ԱՄՆ-ի հինգերորդ նահանգը:Կալիֆորնիան ԱՄՆ-ի կարեւորագույն նահանգներից է, եւ նրա կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը կընկալվի իբրեւ ամերիկյան քաղաքական կարեւորագույն միջավայրերից մեկի որդեգրած դիրքորոշում: