Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Նախկին գործընկերոջս որդին զանգել էր Լեհաստանից:
Չնայած ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների` Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձևերը իրավաբանական առումով պարտադիր իրավական ուժ չունեցող փաստաթղթեր են, բայց նախադեպային առումով, իհարկե, չափազանց կարևոր են, կարծում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը: Նրա կարծիքով` ընդունված բանաձևերը հիմա են` շարունակելու ճանաչման ուղղությամբ աշխատանքներն ԱՄՆ-ում և հասնել նրան, որ 1915-ի դեպքերը նկարագրելիս ԱՄՆ նախագահն օգտագործի ...
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ Հայ փաստաբանների միության և ԱՄՆ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի հետ համատեղ ստորագրել է համագործակցության համաձայնագիր: Այն նպատակ ունի ընդլայնել արդյունավետ համագործակցությունն իրավաբանական կրթության և մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև նպաստել Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը:
Վաշինգտոնը և Թեհրանն այսօր կալանավորների փոխանակում են արել: Միացյալ Նահանգները Թեհրանին է հանձնել իրանցի գիտնական Մասուդ Սոլեյմանիին, որին 2018 թ. հոկտեմբերին Մինեսոտա նահանգում, առանց մեղադրանք ներկայացնելու, ձերբակալել էր ՀԴԲ-ն: Իսկ Իրանը Միացյալ Նահանգներին է հանձնել ուսանող Սյուե Վանին, որը 2016 թ. ձերբակալվել էր Իրանում լրտեսության կասկածանքով:
ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվեց քննարկել սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ համար 150 բանաձևը: Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ Սենատի կանոնակարգի համաձայն, օրենսդիրները պետք է նախ կողմ քվեարկեն բանաձևի օրակարգում ընդգրկվելուն, որից հետո միայն անցնեն փաստաթղթի բուն քննարկմանն ու քվեարկությանը:
2019 թ․ նոյեմբերի 13-ին սենատոր Լինդսի Գրեհեմի կողմից (հանրապետական, Հարավային Կարոլինա) Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Սենատի քվեարկության արգելափակումը մտորումների տեղիք տվեց, թե ինչն էր դրդել նրան այդպես վարվել։
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում տեղական King High School դպրոցի շենքի տակ զանգվածային թաղման վայր է հայտնաբերվել, հայտնում է Tampa Bay Times-ը:
ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դեւիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձեւի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձեւին։ Նա պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ադանայում ԱՄՆ հյուպատոսարանի երկու աշխատակիցների՝ սոցցանցում նրանց մասնակցությամբ տարածված տեսանյութի պատճառով:
Դատաիրավական ոլորտի բարեփոխումների նուրբ հարցում շտապել չի կարելի: Այս մասին Վաշինգտոնում Գերմանական Մարշալի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված փորձագիտական խորհրդաժողովի ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: