ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը 2018թ. զբաղեցնող Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով զննության է ենթարկվել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բջջային հեռախոսը:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությանն ասաց, որ քննության արդյունքում մի շարք տվյալներ են ստացվել: